|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայկական երկու հանրապետությունների համագործակցության շրջանակում աշխատանքային այցով ԼՂՀ-ում գտնվող ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել ՊԲ մի շարք զորամասերում: Շրջայցը մեկնարկել է ՊԲ զինծառայողների ներգրավմամբ «Մեխակավան» զորավարժարանում մարտական հրաձգությամբ անցկացված գնդային մարտավարական զորավարժության դիտմամբ: Զորավարժությունների ավարտից հետո հայկական երկու հանրապետությունների նախագահները և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները պարգևներ են հանձնել զորավարժություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերած զինծառայողներին:
Աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը մասնակցել է ռազմական նշանակության կարևոր օբյեկտների բացման արարողություններին, այցելել բանակային բնագիծ և ռազմական նշանակության մի շարք օբյեկտներ, ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինժեներական ու ամրաշինական կառույցներին: