|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին այցելել է քաղաք Հադրութ եւ մասնակցել շրջանի վարչակազմի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին:
Զեկույցներով հանդես են եկել Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գեւորգյանը, տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Երկրի ղեկավարը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում Հադրութում լուրջ աշխատանք է իրականացվել: Բակո Սահակյանի խոսքով՝ շրջանում դեռեւս առկա են լուծում պահանջող հիմնախնդիրներ, որոնց ուղղությամբ նախագահը տվել է համապատասխան հանձնարարականներ:
Հաշվետու նիստին մասնակցել են փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: