|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայում հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչթարօղլուն համացանցի իր անձնական էջում հայտնել է, որ երկրի նախագահ Էրդողանը ապօրինաբար վերհսկիչներ է նշանակում խմբագրատների վրա:
Ըստ Demokrathaber-ի՝ Քըլըչթարօղլուն հիշեցրել է Kaynak և Koza İpek հոլդինգներում իրականացված վերահսկողական գործողությունները՝ ասելով. «Աշխարհը տնտեսական զարգացման նպատակով խոշոր ընկերություններին ձեռքերի վրա է պահում, իսկ Թուրքիան խոշոր հոլդինգների վրա լավ աշխատավարձերով վերահսկիչներ է նշանակում: «Ինձ դավաճանեցին» ասելով՝ Էրդողանն ապացուցում է, որ անձնական թշնամանք է տածում: Սակայն դա ոչ թե վրեժի, այլ արդարության հարց է»:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայում վերահսկողական գործողությունների ընթացքում աշխատանքից ազատվել էր Bugun TV-ի պոլսահայ լրագրող Հայկո Բաղդադը: