|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ պաշտոնական այցով մեկնել էր Թուրքիա: Նա օդանավակայանից ուղևորվել էր դեպի Աթաթուրքի դամբարան:
Թուրքական Hurriyet-ը հրապարակել է, թե ինչ է Ռուսաստանի նախագահը գրել Աթաթուրքի դամբարանում գտնվող հուշամատյանում:
«Ռուսաստանը խոր հարգանք է տածում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակի նկատմամբ։ Մենք շատ ենք արժևորում Թուրքիայի առաջին նախագահի ներդրումը մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների ստեղծման հարցում։ Իմ հարգանքը՝ թուրք ժողովրդին...»,- գրել է Պուտինը:
Ի դեպ, նա Թուրքիայի նախագահական պալատում իր պատվին ընդունելության ժամանակ թուրքերենով է ողջունել պատվո պահակախմբի զինվորներին։