|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Պաշտոնական այցով Թուրքիա ժամանած Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հանդիպել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավարների հետ:
Ըստ Demokrathaber-ի՝ հանդիպմանը ներկա են եղել նաև Հունաստանի ԱԳ նախարար Նիոլաոս Քոցաիսն ու այլ պաշտոնյաներ:
Հանդիպման ընթացքում Ցիպրասը արտահայտել է քրդամետ կուսակցության նկատմամբ իր հիացմունքը: «Դժվար պայմաններում անողոք պայքար եք մղում: Մենք հիացմունքով ենք հետևում ձեր պայքարին»,- կուսակցության ղեկավարներին ասել է նա:
Հունաստանի վարչապետը նաև անդրադարձել է ընտրություններում քրդամետ կուսակցության ձեռք բերած հաղթանակին: Նրա խոսքով՝ 10 տոկոսանոց արգելքի հաղթահարումը մեծ հաջողություն է: Ցիպրասը հավելել է. «Թուրքիայում մեծ ճնշումներ և հարձակումներ են տեղի ունենում, և այդ պատճառով, ցավոք, հնարավոր է զարգացման նահանջ»: