|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20-ի գագաթաժողովի շրջանակներում առանձնազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ըստ AA-ի՝ փակ հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ, որին ներկա են եղել Թուրքիայի ԱԳ նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուին, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալի Ռզա Ալաբոյունը և հետախուզության պետ Հաքան Ֆիդանը: Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել է Սերգեյ Լավրովը:
Լրատվամիջոցների՝ լուսանկարներ անելու ընթացքում Էրդողանը Պուտինին հարցրել է. «Մերկելի հետ հանդիպումն ինչպե՞ս անցավ»: Պուտինն անգլերեն պատասխանել է. «Լավ, շատ լավ» (Good, very good):
Ի դեպ, Էրդողանն ու Պուտինը որոշել են Թուրքիայի և Ռուսաստանի բարձր մակարդակով համագործակցության խորհրդի նիստը գումարել դեկտեմբերի 15-ին: