|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
France-Presse գործակալությունը Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին ուշագրավ պնդում է առաջ քաշել:
Ինչպես տեղեկացնում է Demokrathaber-ը, գործակալությունը պնդել է, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների օրը միաժամանակ ահաբեկչություն է նախատեսվել Կ.Պոլսում, սակայն կանխվել է:
Ֆրանսիական գործակալությունն այս պնդումն արել է թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքերի հիման վրա, ով Փարիզի ահաբեկչությունների օրը հայտարարել է, թե ԻՊ-ի հինգ անդամներ, այդ թվում` «ջիհադիստ Ջոն» անունով հայտնի` ԻՊ ղեկավարներից մեկը ձերբակալվել են Կ.Պոլսում:
«Հավատում ենք, որ նրանք նման ահաբեկչություն նախատեսում էին նաև Կ.Պոլսում: Նախնական տվյալներով` կանխել ենք շատ մեծ ահաբեկչություն»,- հայտարարել էր թուրք պաշտոնյան: