|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վաղը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Վերադարձի դասական երաժշտության 8-րդ փառատոնի եզրափակիչ համերգը: Համերգին Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող «Տանգո Կարբոն» անսամբլը /Ֆրանսիա/ կներկայացնի համաշխարհային տանգոյի գլուխգործոցները:
Ջութակահար Դավիթ Հարությունյանը և իր երաժիշտ գործընկերները աշխարհի տարբեր երկրներում շրջագայությունից հետո ելույթ կունենան Հայաստանում` եզրափակելով փառատոնը: Երաժշտախումբը ձևավորվել է 2012-ին, երբ Փարիզի կոնսերվատորիայում ուսանած տաղանդաշատ երաժիշտներ Դավիթ Հարությունյանը /ջութակ/, Լուիզ Ժալյուն/բանդոնեոն/, Լեանդրո Լակապերը /դաշնամուր/ և Բլանշ Ստրոմբոնին /կոնտրաբաս/ տանգո երաժշտության նոր արտահայտչամիջոցների փնտրտուքով միավորվեցին` ստեղծելով կարճ ժամանակահատվածում լայն ճանաչման արժանացած անսամբլ: