|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կ.Պոլսում հրատարակվող հայկական «Ակօս» շաբաթաթերթի հոդվածագիր՝ ադրբեջանցի լրագրող և բլոգեր Արզու Գեյբուլաևան ադրբեջանցիների կողմից մահվան սպառնալիքներ ստանալու պատճառով լքել է Ադրբեջանն ու հաստատվել Պոլսում:
Ըստ Asbarez-ի՝ Foreign Policy և Al Jazeera հեղինակավոր պարբերականների հետ համագործակցող լրագրողի դեմ քարոզչությունը սկսվել է թռուցիկների տարածումից, ինչից հետո նրա դեմ ատելությունը երկրում համատարած բնույթ է կրել: Մահվան սպառնալիքների՝ հաճախակի դառնալուց հետո ադրբեջանցի լրագրողը լքել է Ադրբեջանն ու հաստատվել Պոլսում, ուր ավելի համարձակորեն շարունակում է բարձրաձայնել իր երկրում խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության թեմաները: