|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Yerkir.am-ի տեղեկություններով ՝ Հարավային Սուդանում կործանված բեռնատար օդանավը պատկանել է ավիաբիզնեսով զբաղվող հայ գործարարի, իսկ կործանված օդանավի անձնակազմի անդամներից 5-ը հայեր են: Մեզ հասած նախնական տեղեկություններով՝ օդանավը պատկանում է Գառնիկ անունով գործարարի: Նրան պատկանող օդանավերը թռիչքներ են իրականացնում հիմնականում արտերկրում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն մամլո խոսնակ Ռուբեն Գրձելյանը ո\'չ հերքել, ո\'չ էլ հաստատել էր, որ անձնակազմի անդամները հայեր են՝ նշելով, որ տեղեկությունը ճշտվում է: Նա հայտնել էր, որ ո\'չ ինքնաթիռը, ո\'չ էլ շահագործող ընկերությունը գրանցված չեն Հայաստանում: