|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սահմանադրական բարեփոխումների հետ կապված՝ ամեն ինչ բնականոն հունով է ընթանում.ն այսօր խորհրդարանում ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Նա նշեց, որ քարոզչությունն իրականացնում է աշխատանքային ժամից հետո: «Եթե դուք չեք վստահում, կարող եք լինել մարզում և տեսնել: Արդյունքները պարզ կլինեն դեկտեմբերի 7-ից հետո»,- նշեց մարզպետը:
Խոսելով մարզի բնակչության նախնական տրամադրվածության մասին` Նալբանդյանն ասաց, թե այս պահի դրությամբ մարդիկ պասիվ են, բայց ճիշտ և գրագետ քարոզարշավի դեպքում անպայման կակտիվանան:
Մեկնաբանելով այն հանգամանքը, որ, ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների զավակների, վերջերս իր որդին էլ էր հայտնվել աղմկահարույց միջադեպի կենտրոնում, Նալբանդյանը նշեց, թե դա զուտ պատահականություն է եղել: «Ես կխնդրեմ՝ իմ որդու հետ կապված մի դեպք էլ նշեք, եթե գիտեք: Պատահականություն ցանկացած մարդու հետ կարող է լինել: Այդ պատահականությունը կարող էր լինել նաև ձեզ հետ: Իմ որդին օրը ցերեկով չի կրակել»,- ընդգծեց մարզպետը: