|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սան Ֆրանցիսկոյի Weinstein Gallery պատկերասրահից գողացվել է Պիկասոյի մատիտանկարը. տեղեկացնում է Associated Press-ը:
Ականատեսները ոստիկանությանը հայտնել են, որ պատկերասրահի դահլիճ է մտել ոչնչով աչքի չընկնող, լավ հագնված, արեւային ակնոցով մի տղամարդ, նկարը հանել է պատից, հանգիստ դուրս եկել դահլիճից ու հեռացել իրեն մուտքի մոտ սպասող տաքսիով:
Գողացված նկարը` «Կնոջ գլուխ», որը նկարիչը ստեղծել է 1965 թվականին, իր տեսակի մեջ եզակի է: Դրա արժեքը մի քանի հարյուր հազար դոլար է: