|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր ԱԺ-ում քննարկվում է 2016թ. բյուջեի նախագիծը:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող՝ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին՝ միաժամանակ ասելով, որ, հասկանալով, թե ինչ տխուր ցուցանիշներ է ներկայացնում կառավարությունը, մարդու հարց տալն էլ չի գալիս: Պատգամավորը հարցրեց, թե որքա՞ն գումար է հատկացվել սահմանամերձ համայնքներում ապաստարաններ կառուցելու ու հակակարկտային կայանքներ տեղադրելու համար: «Բայց լավ կլիներ, որ ի սկզբանե ասվեր, որ սա քռքաշ վիճակ է, որ այլընտրանք չունեք»,- ասաց պատգմավորը:
Պավել Սաֆարյանը չհամաձայնեց «քռքաշ»-ի հետ՝ ասելով, որ ամեն ինչ պետք է նայել համեմատության մեջ: «Չենք կարող ոչ իրական տնտեսական աճի ցուցանիշներ գրել ու հիանալ: Մենք իրատեսական ենք գրել՝ 2,2 տոկոս: Կան երկրներ, որտեղ տնտեսական աճը մինուս 4 է, հիմա քռքաշը ո՞րն է՝ 2,2-ը, թե՞ մինուս 4-ը: Եթե համեմատենք մինուս գրանցած երկրների հետ, մենք շատ լավ վիճակում ենք»,- ասաց ֆինանսների փոխնախարարը:
Նա հավելեց, որ հակակարկտային կայանքների համար գումարներ չեն նախատեսվել: