|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
2010 թ. Microsoft ընկերությանը փոխանցվել է շուրջ 18 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` որպես փոխհատուցում հեղինակային իրավունքների խախտման դիմաց: Դրանք վերաբերում են Microsoft-ի ծրագրերն առանց հատուցման օգտագործելուն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ամերիկյան տեխնիկա արտադրող ընկերությունների իրավունքներն ու շահերը պաշտպանող «Բիզնես սովթվեր ըլայնս» (BSA ) կազմակերպության Հայաստանում Microsoft-ի իրավունքների եւ շահերի ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը:
«2010թ. դրությամբ` ընկերությունը 18 դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն, որոնց բոլորին ընթացք է տրվել: Հիմնականում այդ իրավունքները խախտվում են ձայնասկավառակներ, համակարգիչներ արտադրող խանութների կողմից»,- նշեց Ն. Մկրտչյանը:
Թեւե BSA-ը ծրագրային ապահովման եւ սարքավորումներ արտադրող գործընկերների ձայնն է` ուղղված կառավարությանը եւ միջազգային շուկային, բայց, ինչպես նշեց Ն. Մկրտչյանը, կազմակերպությունը շատ նամակներ է ուղարկել էկոնոմիկայի նախարարություն, սակայն դրանք բոլորը մնացել են անպատասխան, անգամ` մերժում չեն ստացել:
Նարինե Մկրտչյանը նշեց նաեւ, որ Հայաստանը «պիրատության» 90 տոկոս ցուցանիշ ունի: