|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հայտնել ենք, որ այսօր ՌԴ Բաշկիրիայի Ինքնավար Հանրապետության Սալավաթ քաղաքում դիմակավոր մարդկանց մի խումբ մոտեցել է Հյուսիսային փողոցում գտնվող ավտոսպասարկման կետին և կրակ բացել 7 հայի վրա: Տուժածներից Ա. Ոսկանյանը, Տ. Ոսկանյանը, Ս. Գրիգորյանը, Մ. Մալոմյանը, Ա. Ավետյանը, Ա. Ակուլյանը ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում: Տուժածներից մեկը` Արթուր Սարգսյանը, որին էլ պատկանում է ավտոսպասարկման կետը, Սալավաթի հիվանդանոցում մահացել է:
Yerkir.am-ի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության՝ Բաշկիրիայի շրջանային բաժանմունքի նախագահ Արկադի Դալարյանը հայտնեց, որ սպանվածը փոքր բիզնեսի ներկայացուցիչ էր: Ըստ նրա՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ մեկ կամ մի քանի անձանց նկատմամբ կատարված մահափորձի հատկանիշներով, և գործով երկու ձերբակալված կա: Դալարյանը հայտնեց նաև, որ վիճաբանությունն ու դրան հաջորդած կրակոցները եղել են կենցաղային հողի վրա:
Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչը նշեց, որ իրենք հետամուտ են լինելու, որը գործը բացահայտվի: