|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Տեղեկացրել էինք, որ այսօր Մատենադարանում մեկնարկել է «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովը, որն այս տարի նվիրվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Լրագրողների հետ զրույցում Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը նշեց, որ այսօր Մատենադարանում 3000` հրատապ վերականգնման ենթակա ձեռագիր կա: Նաև կան ձեռագրեր, որոնք իրենց չափերի պատճառով թվայնացման էլ ենթակա չեն: «Սակայն մենք հատուկ սարքավորումներ ենք ձեռք բերել, վերականգնման ճապոնական նյութեր և մի ծրագիր ենք շահել` մեծագույն ձեռագրերի պահպանման: Մեր ֆոնդերն անընդհատ թարմացվում են, ուստի վերականգնման գործընթացը նույնպես մշտական բնույթ է կրում»,- ասաց Թամրազյանը:
Ըստ նրա՝ հատուկ ուշադրություն են դարձնում քայքայված ձեռագրերին, որոնք նախ ախտահարում են, հետո վերականգնում ճապոնական տեխնոլոգիաներով և վերադարձնում՝ ցուցադրության: