|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Հրապարակը» գրում է. «Կառավարության անդամների կրեատիվ ասուլիսները ուրբաթ օրը Մատենադարանում կամփոփի Տիգրան Սարգսյանը՝ իր «գալա-ասուլիսով», որին մասնակցելու են լրատվամիջոցների խմբագիրները, որպեսզի «առավել ինտելեկտուալ–նպատակային զրույց» կայանա, այլ «քաղաքական» պատճառ չկա։
Հրավիրվելու են բոլոր, այդ թվում և վարչապետին ամենաանհաշտ քննադատած թերթերի ու կայքերի խմբագիրները՝ ցանկացած սրությամբ հարցեր տալու։ Արդեն «բաժանե՞լ» եք հարցերը, ինչպես ընդունված է նման դեպքերում մեզանում։ «Բացարձակ»։ Ասուլիսի ժամկետը չի սահմանափակվելու՝ «որքան հարց ու ասելիք լինի»։ Առանց ընդմիջո՞ւմ, ինչպես «Պուտինի մոտ», թե՞ կոֆե-բրեյքով։ «Կերևա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։