|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արդեն տեղեկացրել ենք, որ սահմանադրական հանրաքվեի կենտրոնական շտաբն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, իր անդրանիկ նիստն է գումարելու, որի ընթացքում հստակեցվելու են քարոզարշավի մարտավարական հարցերը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է անպայման մասնակցելու քարոզարշավին և իր դերակատարությունն է ունենալու: Մեր ճշտող հարցին, թե կոնկրետ ի՞նչ քայլեր է անելու քարոզարշավի ընթացքում, չպատասխանեց` պատճառաբանելով, թե պատրաստ է պատասխանել միայն մեկ հարցի, որին արդեն պատասխանել է:
Ի դեպ, պատգամավորը չմոռացավ կրկնել իր հայտնի հայտարարությունը 500 եվրոյով հարցազրույց տալու պատրաստակամության մասին: