|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Մարիամ Ղազանչյանը Ստամբուլի Շիշլիի մշակութային կենտրոնի դահլիճում ներկայացրել է «Մարսել» մոնոներկայացումը (բեմադրությունը` Հակոբ Ղազանչյանի):
«Մարսել» մոնոներկայացումը հրավիրվել է Ստամբուլի Բոյալի Կուշ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժալե Կարեբեկերի կողմից: 2 օր 680 տեղանոց հանդիսասրահը լեփ-լեցուն է եղել: Հանդիսականը ջերմությամբ է ընդունել երիտասարդ դերասանուհու խաղը: Բարձր գնահատականի է արժանացել Հ. Ղազանչյանի ռեժիսորական մտահղացումը:
«Մարսել» մոնոներկայացման երևանյան առաջնախաղը կայացել է 2011-ին: Այն ցուցադրվել է ՊՀԹ-ի բեմում՝ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում: Մինչ օրս ներկայացումը մասնակցել է տարբեր միջազգային թատերական փառատոների:
«Մարսել» մոնոներկայացման հիմքում ֆրանսիացի լեգենդար երգչուհի Էդիտ Պիաֆի դառն ապրումներն են իր սիրեցյալ Մարսել Սերդանի ողբերգական մահից հետո: Հերոսուհին փորձում է կապ հաստատել հանդերձյալ աշխարհի հետ և ոգեհմայության միջոցով ետ կանչել նրան: Նա աղոթում է, և նրան թվում է, թե խոսում է Մարսելի հետ: Նրա աղոթքը երգն է: Ներկայացման մեջ դերասանուհի Մարիամ Ղազանչյանը երգերը կատարում է դրամատիկ խաղի միջոցով (ներկայացման ընթացքում հնչում է 12 երգ Է. Պիաֆի երգացանկից): Ներկայացման մեջ հերուսուհու շուրթերից հնչում է միայն մեկ բառ` Մարսել…