|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր Պատանի հանդիսատեսի թատրոնում Ալ. Շիրվանզադեի «Արտիստը» վիպակի հիման վրա ներկայացման ավարտին ծեծկռտուք է տեղի ունեցել. տեղեկանում ենք newsbook.am-ից: Ներկայացումը դիտելու էին գնացել Երևանի թիվ 114 դպրոցի միջին և բարձր դասարանցիները, ովքեր ներկայացման ժամանակ աղմկել են` խանգարելով ներկայացման բնականոն ընթացքին: Երբ ներկայացման ավարտին թատրոնի ճեմասրահում աշակերտներին է մոտեցել երիտասարդ դերասան Քաջայր Հակոբյանը և դիտողություն արել, դեռահասները խմբով նետվել են դերասանի վրա և սկսել հարվածել նրան:
Yerkir.am-ի հետ զրույցում Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը նշեց, որ ինքն էլ ներկա է եղել ներկայացմանը, սակայն վերջին պահին դուրս է եկել: «Ես ներկա չեմ եղել միջադեպին, բայց ասում են, որ, այո, եղել է նման դեպք: Չգիտեմ` ինչ ասել, անդաստիարակ սերունդ է»,- ասաց նա` հավելելով, որ ծեծկռտուքի հետևանքների մասին տեղեկություն չունի: