|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի Մերսին քաղաքում «Ազգային շարժում» կուսակցության անդամները, դեռևս անհայտ պատճառներով, ծեծել են «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների:
Ըստ Taraf-ի՝ ծեծկռտուքի տեսանյութն այսօր է հրապարակվել: Տեսանյութում երևում է, որ ԱԶԿ-ի նախընտրական հանրահավաքների մասին հայտարարություններով հանդես եկող Սեյիթ Դուրուն իր ընկերների հետ մտնում է բենզալցակայան: Այդ ընթացքում ազգայնամոլներից բաղկացած մոտ 30 հոգանոց խումբը հարձակվում է նրանց վրա ու ծեծի ենթարկում: Դուրուն վնասվածքներով տեղափոխվում է հիվանդանոց:
Ներկայացված բողոքի հայցի հիման վրա ոստիկանությունը ցանկացել է ստուգել ազգայնամոլ ղեկավարների մեքենաները Էրդեմլի շրջան մուտքի մոտ, սակայն հանդիպել է նրանց դիմադրությանը: Ոստիկանների և ազգայնամոլների մեջ ևս վիճաբանություն է եղել: