|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հոկտեմբերի 14-ին, ժամը 19.35-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կոթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել Նոյեմբերյանի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Զիլ-131» մակնիշի ջրատար ավտոմեքենան (2.7տոննա) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 30 մ):
Ավտոմեքենայի վարորդը՝ 1965 թ. ծնված Բ. Ս.-ը, տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ 1967 թ. ծնված Ա. Ա.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Նոյեմբերյան քաղաքի ԲԿ, տեղեկացնում է ՏԿԱԻՆ-ը:
Shamshyan.com-ի տեղեկություններով` մահացածն ու վիրավորը ծառայում էին ՀՀ ՊՆ N զորամասում և դիրքեր ջուր էին տեղափոխում զինվորներին: Վիրավորը կոչումով ՊՆ մայոր է: