|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 18.21-ին տեղեկություն է ստացվել, որ 64-ամյա Ա. Հ.-ն Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի մոտակա ձորում ընկուզենուց ընկել է եւ տեղում մահացել: Կապ է հաստատվել Բարձրավանի գյուղապետի հետ, ով տեղեկացրել է, որ ձորից դիակի դուրս բերման աշխատանքներն իրականացնելու համար վերոնշյալ տարածքը դժվարանցանելի է, եղանակը` անբարենպաստ, հետեւաբար ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայր է մեկնելու հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան: Գորիսի ՈԲ երկու աշխատակից դեպքի վայրի մոտակայքում ողջ գիշերն իրականացնելու են դիակի պահպանություն: Որոշում է ընդունվել Ա. Հ.-ի դին դուրս բերելու համար վաղ առավոտյան դեպքի վայր ուղարկել մեկ մարտական հաշվարկ:
Հոկտեմբերի 6-ին` ժամը 05.40-ին, դեպքի վայր է մեկնել Գորիսի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: