|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր՝ հունվարի 26-ին, Երևանի Արաբկիր թաղամասի Երզնկյան 1 շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի:
Yerkir.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ շտապօգնության կայանից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ շենքերից մեկի բակում կա տղամարդու դի: Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները, տղամարդու ինքնությունը դեռ ճշտված չէ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը նշված շենքի 12-րդ հարկի բնակարաններից մեկի ճաղավանդակը պոկել և գողություն անելու նպատակով փորձել է ներթափանցել այդ բնակարան, սակայն սայթաքել ու ցած է ընկել: