|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյան է: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ բոլոր պատգամավորները գան դահլիճ, քանի որ պետք է քվեարկության դրվի սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
Վարման կարգով խոսք վերցրեց ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը: Նա նշեց, որ ՕԵԿ խմբակցությունը մեկուկես ամիս մանրամասն քննարկել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը և այդ ընթացքում մասնագիտական հանձնաժողովին ներկայացրել իր առաջարկությունները, որոնց մի մասն ընդունվել են:
«Եթե մեր բոլոր առաջարկություններն էլ ընդունվեին, ապա այս նախագիծն էլ ավելի կկատարելագործվեր: Թեև կարևորում ենք մասնագիտական հանձնաժողովի կառուցողական դիրքորոշումը, բայց նաև, նկատի ունենալով, որ սկզբունքային առաջարկությունները չեն ընդունվել, ուստի ՕԵԿ-ը չի կարող կողմ լինել այս նախագծին: Մենք առաջարկում ենք 20 րոպե ընդմիջում՝ որոշ քննարկումներ անելու համար»,- ասաց պատգհամավորը:
Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Տեսնեմ` 20 րոպեում ինչ պիտի քննարկեք: Հայտարարում եմ 20 րոպե ընդմիջում: Բայց նկատի ունեցեք, որ ձեր վերցրած 20 րոպե ընդմիջումը համընկնում է մեկժամյա նիստերի ընդմիջման հետ, հետեւաբար նախապես ասում եմ, որ վարման կարգով ելույթների հնարավորություն այլևս չի տրվելու»: