|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Պարզվում է Պլաչիդո Դոմինգոյի Հայաստան գալու ցանկությունը հին էր, բայց իրականացավ 5 տարի տևած բանակցությունների արդյունքում:
«Ամեն տարվա ծրագիրը կազմելիս ընտրում եմ այն երկրները, որտեղ պետք է վերադառնամ և ուր առաջին անգամ պետք է լինեմ: Հայաստանն այդ ցուցակ ներառելու մասին հաճախ եմ մտածել: Հայերն անհայտ չեն ինձ՝ մորս երգեցողության ուսուցչուհին հայ էր, ի վերջո հայ ընկերներ ունեմ, Շառլ ազնավուրը, Լևոն Սայանը, Ալան Ֆորսթը և ուրիշներ»,- տեղեկացրեց իսպանացի հռչակավոր տենոր Պլաչիդո Դոմինգոն:
Սակայն այս անգամ Հայաստանից տանելիք տպավորությունները պաշտոնական հանդիպումներով և ունկնդրին գնահատելով կձեւաորվեն:
«Հայաստանի պես հոյակապ երկիրն արժանի է, որ այն տեսնեմ, երբ միտքս համերգից ազատ կլինի: Այնպես որ, Հայաստան զբոսաշրջային այցս կմնա հաջորդ անգամ»,- կարծիք հայտնեց իսպանացի աշխարհահռչակ տենոր Պլաչիդո Դոմինգոն: