|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սեպտեմբերի 30-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել բուհ-երից մեկի 2-րդ կուրսի ուսանող, 1994 թ. ծնված Խաչիկ Գ.-ին դանակահարելու մասին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի միջանկյալ հատվածում գտնվող հողատարածքում, վիճաբանության ժամանակ, Խաչիկ Գ.-ն բռունցքով հարվածել է 1990 թ. ծնված Տիգրան Մ.-ի աչքին, ինչից հետո վերջինս դանակով հարվածել է Խաչիկ Գ.-ին:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 19.40-ին, Տիգրան Մ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: