|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հուլիսի 21-ին, ժամը 06.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1987 թ. ծնված Ռեզա Մ.-ն և հայտնել, որ անհայտ անձը Թումանյան փողոցում շշով հարվածել է իր գլխին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 04.00-ին, Թումանյան փողոցի 19 հասցեում գործող սննդի կետի դիմաց, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը շշով հարվածել է Ռեզա Մ.-ի գլխին, մոխրամանով աչքին` պատճառելով վնասվածքներ: Վերջինս բուժօգնության է դիմել հիվանդանոց: Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էդգարը 1971 թ. Էդգար Հ.-ն է, ով բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 27-ին, ժամը 14.30-ին, ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն: Քննությունը շարունակվում է: