|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նշված օրենքի նախագիծը ենթադրում է հետևյալ փոփոխությունները` «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասում «քանակը» բառից հետո լրացնել ինչպես նաև «քրեակատարողական ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու, կրելու և հանձնելու կարգը» բառերը:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ներկայացված նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի կարգավորել և կանոնակարգել քրեակատարողական ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, ինչպես նաև հատկացված զենքը պահելու և կրելու կարգն ու պայմանները: