|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի հետ հարցազրույցում վերահաստատել է, որ մինչեւ տարեվերջ հնարավոր է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում:
Հարցին, թե ո՞ր փուլում է գտնվում բանակցային գործընթացը, ի վերջո, նախագահները ո՞ր կետից են շարունակելու բանակցությունները, սկսելու ենք զրոյի՞ց, թե՞ շարունակելու են աշխատել Մադրիդյան սկզբունքների վրա, Ուորլիքը պատասխանել է. «Նախագահներն ասել են, որ ցանկանում են ունենալ ինտենսիվ երկխոսություն, և մենք կաջակցենք դրան: Այդ երկխոսությունը հիմնված է որոշակի սկզբունքների և տարրերի վրա, որոնց վերաբերյալ արդեն կա համաձայնություն: Դա այս տարիների ընթացքում քննարկումների շրջանակն է, և մենք ցանկանում ենք դրա վրա կառուցել ապագայի համապարփակ համաձայնությունը»: