|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը հինգ հաջողված համերգային երեկոներով հանդես է եկել ֆրանսիական մայրաքաղաքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, փարիզեցիների հետ հանդիպելու համար ամենահայտնի շանսոնյեն ընտրել էր իր ոսկե ընտրանին ու ներկայացրել իր լավագույն երգերը:
Հինգ համերգային երեկոները համախմբել են ֆրանսիական թիվ մեկ արտիստի հազարավոր երկրպագուներին: Փարիզյան համերգները ցույց են տվել, որ ոչ ոք չի կարող կատարել Ազնավուրի երգերն այնպես, ինչպես նա է կատարում: 91-ամյա արտիստը երկու ժամանոց համերգն անցկացրել է առանց դադարի և չի խմել նույնիսկ մեկ կում ջուր: ՏԱՍՍ-ը ներկայացնում է նաև Ազնավուրի հաջողության պատմությունը, պատմում երգչի հոր, Էդիթ Պիաֆի հետ համագործակցության և երգերի ստեղծման մասին: Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ ընթացիկ կիրակի երգիչը համերգ կունենա Palais des sports-ում:
Առաջիկա ամիսներին Շառլ Ազնավուրը նպատակ ունի համերգներով հանդես գալ Երևանում, Լոնդոնում, իսկ հաջորդ տարի նա կհանդիպի ռուս հանդիսատեսի հետ: