|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Հայաստանում այս տարի Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն սեպտեմբերի 26-27-ը՝ «Հիշատակի ժառանգությունը» խորագրի ներքո: ՀՀ և ԼՂՀ մշակութային կազմակերպություններն այս տարի ևս հանրությանը կներկայանան բազմաթիվ միջոցառումներով:
Եվրոպայի խորհրդի կողմից «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումը պաշտոնապես հաստատվել է 1991 թ.: 1999 թ. սկսած` միջոցառումների շարքը իրականացվում է Եվրոպայի խորհուրդ– Եվրամիություն համագործակցությամբ՝ «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսով:
Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են յուրաքանչյուր տարի` աշնանը, Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում:
Հայաստանը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին միացել է 2000 թվականին: 2015 թ. «Հիշատակի ժառանգությունը» խորագրով միջոցառումները նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Եվրոպական ժառանգության օրերի վերաբերյալ մանրամասների կարող եք ծանոթանալ նաև ծրագրի պաշտոնական կայքէջում` http://www.europeanheritagedays.com/: