|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Տեղեկացրել էինք, որ երեկ հակառակորդի կրակահերթի պատճառով ունեցել ենք վիրավորներ` խաղաղ բնակիչներ:
Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում նույնպես երկու վիրավոր ենք ունեցել: Նրանց տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն: Վիրավորներն են` 1930 թ. ծնված Գուրգեն Սիմոնյանը և 1970-ին ծնված Նունե Շահնազարյանը:
Yerkir.am-ի թղթակիցն այս պահին Իջևանի բժշկական կենտրոնում է: Կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանը հայտնեց, որ երկուսն էլ ստացել են բեկորային վնասվածքներ: «Գուրգեն Սիմոնյանը ստացել է վնասվածք պարանոցի շրջանում, իսկ Նունե Շահնազարյանը` ազդրի: Բեկորները հեռացվել են, հիվանդները դուրս են գրվել հիվանդանոցից»,- ասաց նա:
Yerkir.am-ի տեղեկություններով` 85-ամյա Գուրգեն Սիմոնյանն, այգում նստած, ծխելիս է եղել, երբ վիրավորվել է: