|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երեկ կեսօրին հակառակորդը կրակ է բացել Ներքին Կարմրաղբյուրի խաղաղ բնակիչների ուղղությամբ: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է ցրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ սահմանի այն կողմից կրակել են հանդում աշխատող հայ գյուղացիների վրա: Բացի այդ, կրակոցներից մեկն ուղղված է եղել մեքենայի ուղղությամբ, որի արդյունքում կրծքավանդակի ձախ կողմի հետին մասից վիրավորվել է Նավուր գյուղի բնակիչ Հայկ Ստեփանի Քոսակյանը: Վիրավոր քաղաքացին տեղափոխվել է Բերդի քաղաքային հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: