|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Yerkir.am-ի թղթակիցը հայտնում է Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցուց, որ այս պահին ընթանում է ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի հոգեհանգիստը:
Ներկա են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, խոսելով Արմեն Մովսիսյանի գործունեության մասին, նշեց, որ նրա ավանդը մեծ է հայ քաղաքականության մեջ: «Հատկապես Ռուսաստանի հետ էներգետիկ շփումներում Արմեն Մովսիսյանն ունեցել է անուրանալի դերակատարում»,- ասաց նա:
Գալուստ Սահակյանը նշեց, որ Արմեն Մովսիսյանը հարգանք էր վայելում շատերի կողմից: