|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Քիչ առաջ մեկնարկեց ՀՅԴ 125-ամյա տոնակատարությանը նվիրված միջոցառումը, որին եկել էին մասնակցելու պետական բարձրաստիճան այրեր, հոգևորականներ: Միջոցառմանը ներկա էին նախարարներ, պատգամավորներ, ՀՅԴ-ականներ`աշխարհի տարբեր ծայրերից:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը` ներկայացնելով ՀՅԴ անցած ճանապարհը: Այնուհետև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ՀՅԴ-ին ուղված շնորհավորական ուղերձն ընթերցեց նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Նա ասաց, որ ՀՅԴ-ն մշտապես կանգնած է եղել հայապահպանության ակունքներում, ինչպես նաև նշեց, որ Դաշնակցությունը մշտապես իր կայուն տեղն է զբաղեցնում հայոց քաղաքական դաշտում, և մեր երրորդ հանրապետության բոլոր գումարման խորհրդարաններում ներկայացված լինելն այս առումով եզակի քաղաքական ուժ է դարձնում Դաշնակցությանը:
Ելույթ ունեցավ նաև ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ով ևս ներկայացրեց կուսակցության բազմամյա ուղին և ընդգծեց ներկայիս քաղաքական դաշտում ՀՅԴ-ի նշանակությունը: