|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր լրագրողները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին, թե տնտեսական աճի ցուցանիշների վերաբերյալ տարբեր պաշտոնյաների հայտարարություններում ինչո՞ւ հակասություն կա, մասնավորապես` վարչապետը հայտարարում է, որ ունենք 4 տոկոս տնտեսական աճ, իսկ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ասում է, որ տնտեսության բոլոր ճյուղերում անկումներ են գրանցվում:
«Ֆինանսների նախարարը չի ասում` բոլոր ճյուղերում անկում կա, ֆինանսների նախարարն իր վերլուծություններով ընդամենը համոզիչ կերպով ներկայացնում է, որ տնտեսական դաշտում ունենք վտանգներ: Եթե այս պահին 4 տոկոս տնտեսական աճ կա, դա ոչ թե վարչապետի համոզումն է, այլ իրական պատկերը: Խոսքը վերաբերում է հետագա գործընթացներին, որովհետև թե\' ԵՏՄ-ում, թե\' ամբողջ աշխարհում լուրջ տնտեսական անկումային պրոցեսներ են ընթանում: Նախարարը պարզապես ահազանգում է, որ մենք կարողանանք պահպանել մեր դիրքերը հետագայի համար»,- ասաց Գալուստ Սահակյանը: