Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Այս օրերին Հայաստան են ժամանել մի շարք անվանի ջազմեններ. այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Երևանյան միջազգային ջազ փառատոնի բացումը:
Yerkir.am-ի հետ զրույցում սիրված երաժիշտ Լևոն Մալխասյանը նշեց, որ յուրաքանչյուր ոճ իր կյանքով է ապրում, իսկ ջազը ոչ միայն իր կյանքով է ապրում, այլ նաև ապրեցնում է:
«Վերջին շրջանում նկատելի են փոփոխություններ, դրական փոփոխություններ` ռաբիսն ինչ-որ տեղ կարծես նահանջում է: Հասկանո՞ւմ եք` մենք չենք ասում` ընդհանրապես չհնչի, ուղղակի յուրաքանչյուր երաժշտություն իր տեղը պետք է ունենա: Ինձ շատ է ուրախացնում հատկապես այն փաստը, որ երիտասարդները սկսել են որակով երաժշտություն լսել և ոչ միայն ջազ»,- ասաց նա: