|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Արդեն հայտնել ենք, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հարցազրույց է տվել մի շարք ռուսական ԶԼՄ-ների:
Խոսելով Իրանի հետ հարաբերությունների մասին` Ասադը նշել է, որ Արևմուտքը սխալ է հասկանում «ռազմական աջակցություն» հասկացությունը: Ըստ նրա` Իրանը Սիրիային ռազմական տեխնիկա է մատակարարում, սակայն երկրում իրանական զորքեր չկան:
«Բնականաբար, Սիրիայի ու Իրանի միջև կա նաև ռազմական մասնագետների փոխանակություն, սակայն այդ փոխանակությունը միշտ է եղել։ Պատերազմական պայմաններում նման երկկողմանի համագործակցությունը, իհարկե, ուժեղանում է»,- նշել է Ասադը: