|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Ոստիկանապետը մասնակիցներին ներկայացրեց խորհրդակցության նպատակն ու խնդիրները՝ ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայության՝ Ճանապարհային ոստիկանությունում իրականացրած հետազոտությունների արդյունքների և հիմնախնդիրների լուծման ուղիների քննարկում: Վլադիմիր Գասպարյանը հանձնարարեց կարճ ժամանակում շրջանառության մեջ դնել մայրաքաղաքի մուտքերն ու ելքերը հսկող սարքեր, իսկ մարզերում օգտագործել նույն սարքավորումների շրջիկ տարբերակները: Վարորդ-քաղաքացու հետ ճանապարհային ոստիկանի աշխատանքի արմատական փոփոխության պահանջ դնելով՝ ոստիկանության պետը կրկին ընդգծեց օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելու խնդիրը, ինչը ոստիկանության նախաձեռնությունների հանդեպ հանրային վստահության գրավականն է:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 11-ին Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր անցկացրել ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ճանապարհային ոստիկանությունում իրականացված ուսումնասիրության արդյունքների քննարկման նպատակով: