|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի ոստիկանական կառույցների գործընկերային հարաբերությունները, ինչը սկզբունքային գործոն է արդի հանցավոր մարտահրավերների դեմ համատեղ պայքարի գործում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Իվան Վոլինկինը հավաստել է, որ դեսպանությունը միշտ պատրաստակամ է աջակցելու երկու երկրների իրավապահների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրներ: