|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սեպտեմբերի 7-ին առավոտյան կառավարության շենքի հետնամուտքում ինքն իրեն հրազենային վնասվածք պատճառած Լյուդվիգ Հովհաննիսյանը գիտակցության է եկել: Այս մասին yerkir.am-ին ասաց թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը վնասվածք էր ստացել գլխի շրջանում և ծանր վիրահատությունից հետո գտնվում էր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Բժշկի խոսքով՝ հիվանդի մոտ դրական տեղաշարժ է նկատվում, արհեստական շնչառության ապարատն անջատված է, սակայն հիվանդասենյակ տեղափոխելու մասին վաղ է խոսել:
Հիշեցնենք, որ հրազենային վնասվածք ստացած Լյուդվիգ Հովհաննիսյանը ԱԱԾ՝ պետական օբյեկտների պահպանության վարչության աշխատակից է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):