|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում տեղի ունեցած դանակահարության հետևանքով հիվանդանոց տեղափոխված` 17-ամյա Տիգրան Գևորգյանի վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին yerkir.am-ին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամլո պատասխանատու Շուշան Հունանյանը: Նա նշեց, որ հիվանդը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, դեռևս գիտակցության չի եկել, միացված է արհեստական շնչառության սարք:
Հիշեցնենք, որ փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով: Դեպքի օրը` երեկոյան քննչական բաժին է ներկայացած առերևույթ հանցագործություն կատարած անձը` 1997 թ. ծնված Նարեկ Ա.-ն, և խոստովանել, որ դեկտեմբերի 2-ին` ժամը 14.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցի թիվ 6 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, ինքն է դանակով հարվածել Տիգրան Գ.-ին և Ռոբերտ Պ.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ: