|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրք-քրդական հարաբերություններն օրեցօր սրվում են: Թուրքիայի Բոլե շրջանում մի խումբ երիտասարդներ դպրոցի շինարարությամբ զբաղվող քուրդ բանվորներին այրելու փորձ են կատարել:
Ըստ Taraf-ի՝ երիտասարդները Թուրքիայի դրոշներով ներխուժել են դպրոցի շենք և սկսել բղավել, թե այդ դրոշի նկատմամբ հարգանք պետք է ցուցաբերվի: Ի պատասխան՝ քրդերն ասել են, որ բոլորը թող իրենց դրոշը հարգեն: Դրանից հետո կատաղած երիտասարդները հարձակվել են քրդերի վրա: Նրանք անգամ դպրոցի շենքի շուրջ են կրակ վառել: Հնարավոր ողբերգությունը կանխվել է ոստիկանության միջամտությամբ: