|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Սեպտեմբերի 10-ին, ժամը 07.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 1-ին փողոցի տներից մեկում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Փրկարարները խորդանոցում հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Սեպտեմբերի 9-ին, ժամը 20.59-ին ահազանգ է ստացվել, որ Հատիսի փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում նկատել են օձ, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները Ժ. Կ.-ի բնակարանի խոհանոցում հայտնաբերել և անվտանգ տարածք են տեղափոխել սահնօձ տեսակի օձ: