|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոտ և հեռու հարևանների հետ քաղաքական, հասարակական, ինչպես նաև խոհանոցային, մշակութային հարաբերությունները խորացնելու նպատակով Թուրքիայի Քադիր Հաս համալսարանի «Ցկյանս ուսուցում» կենտրոնը «Դիվանագիտական սեղաններ» ծրագիրն է սկսել. հայտնում է Haberler-ը:
Նոյեմբերի 7-ին սույն ծրագրի շրջանակներում առաջին անգամ ներկայացվել է հայկական խոհանոցը: Այն ներկայացրել է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման կազմակերպության հիմնադիր, մրցանակակիր խոհարար Գրիշա Ք. Անտինյանը: Ներկայացված ճաշատեսակների ցուցակում է եղել հայկական ավանդական ղափաման:
Լուսանկարները՝ հայկական կազմակերպության ֆեյսբուքյան էջից




