|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Yerkir.am-ի տեղեկություններով ՝ սեպտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզում ողբերգական վթարից տուժած մայոր Սևակ Գասպարյանին սուր երիկամային անբավարարությամբ այսօր առավոտյան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կոնտրոն: Նրա վիճակը ծանր է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սևակ Գասպարյանը ՀՀ ՊՆ թիկունքի վարչության նախկին պետ Տիգրան Գասպարյանի որդին է, ամուսնացած է, ունի մեկ երեխա:
Վթարից տուժածներից համեմատաբար բարվոք վիճակում է Հարություն Միրզոյանը, ով դեռևս գտնվում է Կենտրոնական կլինիկական հոսպիտալում:
Հիշեցնենք, որ վթարի պատճառով ստացած մարմնական վնասվածքներից ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ` կապիտան Տարոն Միքայելի Սեդրակյանը մահացել է, մայոր Գրիգոր Սամվելի Սահակյանը և ենթասպա Գևորգ Ավետիքի Վարդանյանը մահացել են քիչ անց՝ ՀՀ ՊՆ Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալում:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: