|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Ըստ Haber7-ի՝ հեռագրում Ալիևը հայտնել է, որ ցավում է Հաքքարի նահանգի Դաղլըջա գյուղում տեղի ունեցած ահաբեկչական գործողության համար, ինչի հետևանքով, ըստ Reuters-ի, մահացել է 16 զինվոր: Նա նշել է, որ «Ադրբեջանը դատապարտում է այդ ահավոր ահաբեկչությունը»:
«Թող թուրք ժողովուրդն իմանա, որ ահաբեկչությունն իրականացնողները երբևէ չեն հասնելու իրենց նպատակին»,- հեռագրում շեշտել է Ալիևը: