|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԵՄ-ն Հայաստանի եւ Բելառուսի հետ նոր համաձայնագրի նախագիծ է մշակում, որով ԵՄ-ն ու այդ երկրներն ավելի քիչ թելերով կապված կլինեն, ի տարբերություն ասոցացման գործընթացի: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ում նախագահող Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասսելբորնը: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի«-ն: «Մենք փնտրում ենք համակարգ, որով բոլոր կամուրջներն այրված չեն լինի: Մենք հասկանում ենք, որ ասոցացման համաձայնագիրն այլեւս հնարավոր չէ, եւ բոլորը պատրաստ են գտնել ավելի հեշտ տարբերակ եւ ավելի կայուն ու հիմնարար: Դա չի լինելու ասոցացման համաձայնագիր: Դա կլինի ինչ-որ մի աստիճան ցածր բան, բայց չեմ կարող ասել, թե ինչպես կկոչվի»,- ասել է Ասսելբորնը լրագրողներին ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո, որտեղ քննարկվել են Արեւելյան գործընկերությանա երկրների հետ հարաբերությունները:
Նա նաեւ ընդգծել է, որ այդ համաձայնագրում մաքսային արտոնություններ չեն լինի:
Լյուքսեմբուրգի վարչապետը ասել է, որ իրենք առաջարկ են արել Հայաստանին եւ ստացել դրական պատասխան: