|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԼՂՀ-ում հաստատված ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովը Русская служба новостей -ի հետ զրույցում նշել է, որ կպատասխանի ադրբեջանցի քննիչների հարցերին միայն ռուս իրավապահ մարմինների համապատասխան հարցման դեպքում:
«Իմ դիրքորոշումը պարզ է՝ ես ՌԴ քաղաքացի եմ: Ինձ համար ադրբեջանցի քննիչները դա Մարսի քննիչներ են: Նրանք կարող են ցանկացած առիթով հարցաքննել իրենց կանանց, իսկ ինձ ոչ, քանի դեռ ՌԴ-ն չի պահանջել, որ ես ցուցմունք տամ»,- ասել է նա:
Ստերլիգովը նաև նշել է, որ իրեն շարունակում են սպառնալ և պահանջում են իր կայքից հեռացնել «Ադամից Պուտին» գիրքը, որում ԼՂՀ-ն ներկայացված է որպես հայկական հող: